Նար-Դոս

Կորա՞ծ, թե՞ հանրաճանաչ մարդ

Հոդվածի միտքը ծնվեց, երբ կարդում էի Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը (եթե չեք կարդացել, խորհուրդ կտամ անպայման կարդալ):Պատմվածքը պատմում է երկու տարբեր երիտասարդների մասին: Բայց նրանց մի փաստ էր միավորում. երկուսն էլ տառապում էին սիրոմերժումից: Երկուսին էլ տանջում էր սրտի սուր ցավը: Բայց նրանք տարբեր ձևով օգտագործեցին իրենց սրտի կսկիծը. առաջին հերոսը կորցրեցամեն ինչ, կործանեց իր կյանքն ու բոլոր նպատակները և վերջապես դարձավ արբեցող, իսկ երկրորդը, ցավը դարձնելով իր համար մղիչ ուժ,բարձրացավ, բարձրացավ և դարձավ հանրաճանաչ: Սակայն, ինչպես հետո մտորում է առաջին հերոսը, դժբախտ սերը անկման պատճառ չէրկարող լինել, այն կարող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդուն: Բուն պատճառը թաքնված է մարդու մեջ, ևդրա լավագույն օրինակը երկրորդ հերոսն է և նրա հասած հաջողությունները: Այսպիսով` երկու մարդիկ, նույն իրավիճակը, բայց տարբերարդյունքներ. առաջինը դարձավ կորած մարդ, երկրորդը` հանրաճանաչ:

Оставьте комментарий