Ծիծաղելի դատավճիռներ

1.Տասնիննամյա լոսանջելեսցի Կարլ Թրումանն ստացել է 74,000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում և անվճար բժշկական օգնություն, քանի որ նրա հարևաններից մեկն իրեն ավտոմեքենայի տակ էր գցել: Բանն այն է, որ Թրումանը չէր նկատել ղեկի մոտ նստած վարորդին, երբ փորձել էր գողանալ իր հարևանի մեքենայի անվադողերը:

2.Թերենս Դիքսոնը՝ Փենսիլվանիա նահանգից, 8 օր փակված է մնացել այն տան ավտոտնակում, որը կողոպտել էր: Դիքսոնին չէր հաջողվել դուրս գալ այնտեղից, քանի որ ավտոտնակն ու տունը կապող դուռն այնպես էր փակել, որ այն կողպվել էր, իսկ ավտոտնակի դուռը, որն ավտոմատ կերպով է բացվում-փակվում, անսարք վիճակում է եղել: Տան տերերն արձակուրդի էին, ուստի “խեղճ” կողոպտիչը 8 օր շարունակ սնվել էր շների համար նախատեսված կերով: Բայց արի ու տես, որ ավտոտնակից վերջապես դուրս գալուց հետո նա դատի է տվել տան տերերին՝ պնդելով, որ ինքն այդ ընթացքում բարոյական մեծ վնաս է կրել: Պատկերացրեք, որ նրա հայցը բավարարվել է. Դիքսոնը ստացել է 500.000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում:

3.Ֆիլադելֆիա նահանգի բնակչուհի Ամբեր Կարսոնն էլ դատի է տվել ռեստորաններից մեկի տիրոջը և ստացել 113.500 ԱՄՆ դոլարի փոխհատուցում: Ռեստորանում օրիորդ Կարսոնը սայթաքել ու մարմնական վնասվածքներ է ստացել: Հատակը թաց էր եղել, իսկ գիտե՞ք ինչու. սայթաքելուց 30 վայրկյան առաջ մեր հերոսուհին վիճել էր ընկերոջ հետ ու շամպայնով “լողացրել” նրան:

Նար-Դոս

Մեր թաղը

Ինչպես բժշկեցին

Հերոսներ

Մարթա՝ գլխավոր հերոսուհի

Թորոս՝ Մարթայի հայրը

Գրիգոր՝ գրբաց

Օսան՝ Թորոսի հարևանուհին

Դարչո՝ Թորոսի հեռու-մոտիկ ազգականը

Յական՝ Օսանի որդին

Սյուժեն

Մեծ և փարթամ ծայրամասերից մեկի թաղը: Այդ թաղում ապրում էր ջուլհակ Թորոսը, որ մի ժամանակ շատ ժիր արհեստավոր էր: Նրա կինըմահացել էր, թողնելով իր մի քանի զավակներից միայն մի աղջիկ՝ Մարթային: Մարթան էր ծերունուն կերակրողը և նրա միակ ապավենը: Ամբողջօրը աշխատում էր, աշխատում առանց դադար առնելու: Նրան միշտ կարելի էր տեսնել տան պատի տակ վիլալարը փեռքին հինած հինելիս, կամթել կծկելիս, կամ գուլուփայի վրա թել ետ տալիս և կամ թե տանը հինած գործելիս: Գարնան վերջին օրերից մեկում մահանում է Թորոսենց հեռու-մոտիկ ազգականը՝ Դարչոն: Մարթային գալիս և տանում են, որպեսզի նա սևեր կարի սգավորների համար: Հայրը նրանից շուտ էր տունվերադարձել: Հանկարծ հայրը լսում է Մարթայի ձայնը: Զրույցից հետո պարզ է դառնում, որ թախտի տակ Մարթայի աչքին երևացել են շուն ևկատու, որոնք գզում էին այն մոզու միսը, որը մատաղ էին արել Դարչոյի ազգականները: Հայրը հանգստացնում է Մարթային, բայց մի օր էլտեսնում է թե ինչպես է Մարթան փորում գետինը, որպեսզի գտնի մոզու միսը: Այդ մասին իմանում են Թորոսի բոլոր ազգականներն ուհարևանները: Նրանք հավաքվում են Թորոսենց տան մոտ և սկսում խորհրդակցել: Խորհրդակցությունը նախագահում էր Պետոյի այրի կինը՝Օսանը, որն էլ կանչում է գրբաց Գրիգորին, որպեսզի բժշկի խենթ Մարթային: Սկզբում գրբացը սկսում է կարդալ «Սողոմոնի գրքից» աղոթքներ,որից հետո հրամայում է կապել Մարթայի ձեռքերը և հայտնում, որ նրա մեջ սատանա է մտել: Ապա կանչում է մի երեխայի և նրանից ջուրուզում, որպեսզի սատանաները ընկնեն ջրի մեջ: Տեսնելով, որ ոչինչ չի օգնում, նա բոլորին դուրս է հանում տանից, և սկսում է մաթրախով ծեծելՄարթային: Ճիշտ ժամանակին է հասնում Օսանի տղան՝ Յականը, ով խայտառակելով դուրս է հանում սուտասան գրբացին և նրանից ետվերցնում Թորոսից կորզած գումարը: Մարթան թեև շուտով լավանում է մաթրախի խարաններից, բայց մի քանի ամսից մահանում է: Նրանշուտով հետևում է նաև հայրը: Իսկ գրբաց Գրիգորը մինչև օրս էլ շարունակում է իր արհեստը՝ առաջվա պես ժպտուն աչքերով և կարմիրայտերով: Читать далее