Լեզուն նախնեաց

ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ
     Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. Այլ պարտասեալ զճանապարհայն` հարկեցաւ դնել յերկիր զբեռն իւր, եւ սկսաւ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա յանդիման եկն ել երեւեցաւ Մահ, եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա (ցնա) ծերն եւ ասէ.
«Զի տացես (տայցես) յուս զբեռն իմ»:
Ցուցանէ առակս զի ամենայն մարդ սիրէ զկեանս, թէպէտ հէք իցէ եւ թչուառ:
(Եղիշե արք. Դուրյան)
Բառարան
հատանեմ-կտրել. հատեալ-կտրելով  (կտրած)
բառնամ-այստեղ` բարձալ. բարձեալ
պարտասիմ-հոգնել
զճանապարհայն-ճանապարհին
հարկիմ-հարկադրվել, հարկադրված լինել
կարդամ-կանչել, (կանչելով) դիմել (ընթեռնում-կարդալ)
յանդիման-դիմացը. Առաջը
եթէ-1. եթե 2. թե. որ
առ ի՞նչ-ինչո՞ւ, ինչի՞ համար
զահի հարկանիմ-սարսափել, զարհուրել

Читать далее

Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանը 20-րդ դարի ամերիկյան գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել ու թարգմանվում են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում – Կալիֆոռնիայի նահանգ – բայց ծնողներս բիթլիսցի են… Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք էլ Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը: Պատմում Բիթլիսի պատմությունները…»: Դեռ չէր բոլորել նրա երեք տարին, երբ վախճանվեց հայրը: Սարոյանը կյանքի դառնությունը ճաշակել է մանկությունից: Նա դպրոցում քիչ է սովորել` շուրջ վեց տարի: Վաղ հասակից էլ սկսել է աշխատել, եղել է լրագրավաճառ, հեռագրատան ցրիչ, սևագործ բանվոր, գրասենյակային ծառայող ու վարձու զինվոր… Читать далее

Եղիշե Չարենց նախագիծ

Պատգամ

Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:–

Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե

Նժույգների վրա հեգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:-

Читать далее

Եղիշե Չարենց կենսագրություն

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

Читать далее

Նար-Դոս

Կորա՞ծ, թե՞ հանրաճանաչ մարդ

Հոդվածի միտքը ծնվեց, երբ կարդում էի Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքը (եթե չեք կարդացել, խորհուրդ կտամ անպայման կարդալ):Պատմվածքը պատմում է երկու տարբեր երիտասարդների մասին: Բայց նրանց մի փաստ էր միավորում. երկուսն էլ տառապում էին սիրոմերժումից: Երկուսին էլ տանջում էր սրտի սուր ցավը: Բայց նրանք տարբեր ձևով օգտագործեցին իրենց սրտի կսկիծը. առաջին հերոսը կորցրեցամեն ինչ, կործանեց իր կյանքն ու բոլոր նպատակները և վերջապես դարձավ արբեցող, իսկ երկրորդը, ցավը դարձնելով իր համար մղիչ ուժ,բարձրացավ, բարձրացավ և դարձավ հանրաճանաչ: Սակայն, ինչպես հետո մտորում է առաջին հերոսը, դժբախտ սերը անկման պատճառ չէրկարող լինել, այն կարող էր միայն ժամանակավորապես ընկճել, բայց ոչ առմիշտ կործանել մարդուն: Բուն պատճառը թաքնված է մարդու մեջ, ևդրա լավագույն օրինակը երկրորդ հերոսն է և նրա հասած հաջողությունները: Այսպիսով` երկու մարդիկ, նույն իրավիճակը, բայց տարբերարդյունքներ. առաջինը դարձավ կորած մարդ, երկրորդը` հանրաճանաչ:

Դավաճանություն

Դավաճանություն, երբ այդ բառը լսում եմ հիշում եմ ինձ մտերիմ մարդկանց, որոնք ալևս չկան իմ համար: էէ~հ ուրենք մենք հիմա, բոլորը դավաճաններ են, խոսք տանող բերող: Բոլորնել նույն սրիկաներն են ովքեր փորձում են փրկել իրենց կաշին կամ մի օգուտ քաղել ինչ որ մեկից: Ցավոք ես գիտեմ այդպիսիններին, բայց ինչ արած: Դավաճանում են բոլորը անխտիր, բայց ներման համար նաև ջանքեր չէն խնայում, որպիսի ուղղեն իրենց սխալը: Իմ կարծիքով դավաճաններին պետք չի ներել,բայց որոշ դեպքերում լինում են բացառություններ: Ես համացանցում պատահաբար կարդացի մի երկտող, որը շատ խորը իմաստ ուներ` «Առաջի անգամ ներում է իմաստունը, երկրորդ անգամ ներում է սիրող մարդը, երրորդ անգամ ներում է հիմարը»: Վերջերս ես զգացի այդ վերաբերմունքը ինքս ինձ վրա՝ ևս մեկ անգամ: Ամեն ինչ սուտ է, երբ քեզ ասում են «միշտ քո հետեմ, քեզ մենակ չէմ թողնի և այլ սուտ խոսքեր», իմացեք պետք չի ոչ դավաճանել ոչ լինել դավաճանված: Ինչքան ել դառը կամ ցավոտ լինի ճշմարտությունը միևնույն է պետք է խոստովանել: Չգիտեմ ինչ, բայց ես շատերին ներել եմ, բայց ոչ միշտ եմ գոհ մնացել իմ այդ որոշումից: Երբ քեզ դավաճանում են ավելի ճիշտ է ժպտալ և ցույց չտալ, որ դու տխուր ես, որովհետև շատերից միայն քչերնեն անհանգստանում քո համար և փորձում օգնած լինել, բայց բոլորը հարցնում են «ինչա եղել», բայց դու այդ կեղծավոր հարցից զզված կոպտում ես, կամ լավագույն դեպքում ասում ոչինչ: Իմ կարծիքով աղջկա և տղայի միջև կապերը այդքան ել վստահելի չեն, բայց շատ հաճախ մենք կիսվում ենք աղջիկների հետ: Դավաճանները շատ-շատ են և միգուցե քո ամենամտերիմներից են, բայց դեռ ժամանակը չի եկել նրանց դիմակը պատռելու: Դավաճանելու հավանականությունը այն ժամանակ է սարսափելի մեծ, երբ որ դու սիրում ես մեկին և երբ որ դու զգում ես, որ կարող ես նրան կորցնել, այդ ժամանակ դու չգնահատելով թե ինչ ունես կորցնում ես բոլորին և բոլորը ինչին դու ձգտել ես շատ երկար, լինում են նաև կորցնում ես նրան նույնպես ում փորձում ես փափագել:

Ես կարողանում եմ…

Ես հայոց լեզվից կարողանում եմ՝

Բլոգ ստեղծել և վարել այն
Մուտքագրել և տեղադրել նյութեր
-Ավելացնել նկարներ, ֆիլմեր, պրեզենտացիաներ, հղումներ տեքստի վրա
-Համացանցից գտնել ինձ անհրաժեշտ ինֆորմացիան
-Համակարգել նյութերը և մեդիափաթեթներ ստեղծել- 1
-Վերլուծություններ կատարել- 1— 3456

 

 

ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոճ բառը ծագել է հունական stilos բառից, որը նշանակում է ծղոտ, ցողուն:
Հայերենը ունի ոճի երեք տեսակ.
  • Գործառական
  • Իրադրական
  • Անհատական
Գործառական ոճերը համապատասխանում են մարդկային գործունեության այս կամ այն ոլորտին: Ունի հինգ ենթաոճ.
  • Առօրյա խոսակցական
  • Վարչական
  • Գիտական
  • Հրապարակախոսական
  • Գեղարվեստական

Читать далее

Դժվարատես կծիկի վերջը դառն էր…

«Սպանված աղավնին» Նար-Դոսի գլուխգործոցներից է, որի միտքը հեղինակն ունեցել է մի քանի տարի, սակայն համարձակվել է գրի առնել միայն 1889  թվականին:

Այս գլուխգործոցը նախկինում գործած արարքների, վրեժի ծարավի հագեցումն է ներկայում: Այստեղ նկարագրվում է վրեժի ծարավը, մարդու հոգեկան ապրումների բոլոր հնարավոր հետեւանքները: Պատմվածքը սկսվում է անհասկանալի ամուսնությամբ, վերջանում անսպասելի շրջադարձով: Նոր տեղեկություններ անցյալից…ներկայի ապրումների արդարացում… հույզերի եւ խելահեղությունների անվերջ հոսք… Читать далее

Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Գրական դիմանկար

1875-1957թթ.: Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրական և հասարակական գործիչ, ակադեմիկոս, խոսքի Վարպետ: Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) և Հառիճի վանքի դպրոցներում, 1889–92 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ աշակերտել է  Հովհաննես Հովհաննիսյանին, Ստեփան Լիսիցյանին և ուրիշների:
1892 թ-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք: Читать далее