ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոճ բառը ծագել է հունական stilos բառից, որը նշանակում է ծղոտ, ցողուն:
Հայերենը ունի ոճի երեք տեսակ.
  • Գործառական
  • Իրադրական
  • Անհատական
Գործառական ոճերը համապատասխանում են մարդկային գործունեության այս կամ այն ոլորտին: Ունի հինգ ենթաոճ.
  • Առօրյա խոսակցական
  • Վարչական
  • Գիտական
  • Հրապարակախոսական
  • Գեղարվեստական

Читать далее

Դժվարատես կծիկի վերջը դառն էր…

«Սպանված աղավնին» Նար-Դոսի գլուխգործոցներից է, որի միտքը հեղինակն ունեցել է մի քանի տարի, սակայն համարձակվել է գրի առնել միայն 1889  թվականին:

Այս գլուխգործոցը նախկինում գործած արարքների, վրեժի ծարավի հագեցումն է ներկայում: Այստեղ նկարագրվում է վրեժի ծարավը, մարդու հոգեկան ապրումների բոլոր հնարավոր հետեւանքները: Պատմվածքը սկսվում է անհասկանալի ամուսնությամբ, վերջանում անսպասելի շրջադարձով: Նոր տեղեկություններ անցյալից…ներկայի ապրումների արդարացում… հույզերի եւ խելահեղությունների անվերջ հոսք… Читать далее

Մասնագիտական կողմնորոշում

Ես ընտրել եմ իրավաբանի մասնագիտությունը: Ես ընտրեմ եմ իրավաբանի մասնագիտությունը, քանի որ ցանկանում եմ տեղեկացված լինել օրենքներից և կարողանամ դրանք ծառայեցնել ինձ: Բացի այդ ես դպրոցում սիրում են պատմություն առարկան, որը պետք է գալու քննության համար:Ինձ մասնագիտական կողմնորոշման հարցում օգնել է իմ հայրը և նախկին դպրոցիս պատմության ուսուցչուհին:Ես ուսումնասիրելով շուկան հասկացա, որ մեր շուկան իրավաբանի պահանջարկ այդքան էլ չունի, այլ ունի լավ իրավաբանի կարիք:Իրավաբանի մասնագիտությունը միշտ էլ կլինի արդիական,քանի որ օրենքները միշտ էլ խախտողներ կլինեն և կարիք կլինի պաշտպանելու օրենքը: Այդ մասնագիտությունը ուսուցանում են Ամերիկյան համալսարանում, ԵՊՀ-ում, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում և այլն:Ես դեռս չեմ մտածել երկրորդ մասնագիտության մասին, բայց իմ կարծիքով եթե կարիք լինի ընտրելու երկրորդ մասնագիտությունը ես կնտրեմ փիլիսոփայություն մասնագիտությունը:

Ավետիք Իսահակյան. մեդիափաթեթ

Գրական դիմանկար

1875-1957թթ.: Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրական և հասարակական գործիչ, ակադեմիկոս, խոսքի Վարպետ: Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) և Հառիճի վանքի դպրոցներում, 1889–92 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ աշակերտել է  Հովհաննես Հովհաննիսյանին, Ստեփան Լիսիցյանին և ուրիշների:
1892 թ-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք: Читать далее

Աբու-Լալա Մահարի. հատված

ՎԵՑԵՐՈՐԴ ՍՈւՐԱՀ

Եվ միջօրեի բարկ արևի տակ խիստ բուրում էին նարճիս ու ծոթոր,
Եվ քարավանը փոշու մեջ կորած` քայլում էր դանդաղ, հոգնած, քրտնաթոր:

-Թռիր, քարավան, խորշակ ու մրրիկ ճեղքելով մտիր ավազի ծոցը.-
Այսպես էր խոսում զայրացած սրտում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

-Թող անապատի բոց հողմն իմ դեմ գա, ավազի վրայից հետքերս ջնջե,
Որ մարդը երբեք տեղս չգտնի, իմ շնչած օդը մարդը չըշնչե:

Տեսնում ես ահա շեկ առյուծներին` դեղին շեղջերից աչքիս են նայում,
Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղեն բաշերից հողմը կայծեր է պոկում:
Читать далее

Ընթերցողի աչքերով

Ուժեղ եւ թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես եւ Նա»-ն: Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:
Ես-ը իրավաբանական փայլուն կրթություն էր ստանում, ամբողջ սրտով սիրահարված եւ նվիրված էր իր սիրած աղջկան, եւ համոզված էր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Աղջկա մի երկտողը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան, քարշ տալիս դեպի հարբեցողության թմրեցնող եւ «հաճելի» աշխարհ, որտեղ առանձնակի ճնշում են Ես-ին վատ շրջապատն, ու ի վերջո հասցնում կործանման:
Իսկ Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, գեղեցկուհի Ջուլիետայի հայտնի երկտողից հետո(«Հայրս ասաց, որ իմ եւ քո միջեւ անանց անդունդ կա: Մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ: ) բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար Անտոնիո Բոնվինին: Եվ իր գեղեցիկ համերգներից մեկի ժամանակ տեսնելով գեղեցկուհի Ջուլիետային, ցույց է տալիս խնամքով ծալված, պահած եւ փայփայած երկտողը, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:
Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:
Պատմվածքում փորձել գտնելը ճիշտը կամ սխալը ճիշտ չէ, քանզի այստեղ խոսվում է մարդու կամքի մասին: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: Մարդ արարածը տարբերվում է մյուսներից իրեն ներաշխարհով, որը մարդուն դարձնում է ունիվերսալ, իսկ ասելը, որ նա սխալ արեց, կամ ճիշտ արեց՝ սխալ է:
Պատմվածքում, ոչ թե պետք է գտնել հերոսների արարքների ճիշտը կամ սխալը, այլ պետք է դասեր քաղել, խորհել, թե դուք ինչ կանեիք այդպիսի դեպքերում, փորձեք հասկանալ եւ դասեր քաղել հերոսների անձնական փորձից, եւ ինչու՞ ոչ, համալրել նաեւ ձեր հոգեկանը եւս մեկ առավելությամբ: